շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը սոցիալական առաջընթացի ինդեքսում առաջ է անցել իր բոլոր հարևան երկրներից

Հայաստանը սոցիալական առաջընթացի ինդեքսում առաջ է անցել իր բոլոր հարևան երկրներից

Սոցիալական առաջընթացի ինդեքսում Հայաստանը 169 երկրների մեջ զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 100-ից 74,8 միավորով։

Միաժամանակ տարածաշրջանի երկրների շարքում Վրաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը, Թուրքիան՝ 88-րդ, Իրանը՝ 102-րդ, Ադրբեջանը՝ 103-րդ։

Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ երկրներին, ապա Ռուսաստանը 59-րդ տեղում է, Բելառուսը` 61-րդ, Ուկրաինան` 52-րդ, Ղազախստանը` 65-րդ, Ղրղզստանը` 83-րդ, Թուրքմենստանը` 118-րդ, Ուզբեկստանը` 91-րդ:

Սոցիալական առաջընթացի ինդեքսը հասարակության բարեկեցությունը չափում է ոչ թե տնտեսական, այլ սոցիալական և բնապահպանական գործոնների միջոցով, այսինքն՝ «ՀՆԱ-ից դուրս»: Հեղինակները, իրենց հերթին, իրենց դիտարկումներում հիմնվում են այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են բարեկեցությունը, հավասարությունը, ներառականությունը, կայունությունը, անձնական ազատությունը և անվտանգությունը:

Հետազոտությունները հրապարակել է Social Progress Imperative ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք հիմնված են երեք հայտնի համաշխարհային տնտեսագետների՝ Ամարտյա Սենի, Դուգլաս Նորթի և Ջոզեֆ Ստիգլիցի աշխատանքների վրա։

Ծրագիրը սկսվել է 2010թ.-ին, երբ մի խումբ գիտնականներ և բիզնեսի առաջնորդներ ձգտել են ավելի ճշգրիտ գնահատել երկրի զարգացման մակարդակը և այդպիսով ավելի լավ պատկերացնել զարգացման առաջնահերթությունները:

  • Կիսվել: