երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հայաստանը «խմող» երկրների վարկանիշում  9-րդ է․ աղյուսակը գլխավորում է Վրաստանը

Հայաստանը «խմող» երկրների վարկանիշում 9-րդ է․ աղյուսակը գլխավորում է Վրաստանը

Հայաստանը հետխորհրդային «խմող» երկրների վարկանիշում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։  ԱՀԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբին մեր երկրում  ալկոհոլի սպառման մակարդակը կազմել է 4,3 լիտր մեկ անձի համար։

Վարկանիշը գլխավորել է Վրաստանը, որտեղ ալկոհոլի սպառման մակարդակը կազմում է տարեկան 15,5 լիտր մեկ անձի համար։ Համաշխարհային վարկանիշում Վրաստանին գերազանցում է միայն Ռումինիան՝ 17․1 լիտր մեկ անձի համար։ Իսկ մեր հարևան Ադրբեջանը այս վարկանիշում 12-րդ է՝ 2,3 լիտր ցուցանշով։

Ալկոհոլի օգտագործման բարձր մակարդակ է գրանցվում նաև Լիտվայում, Մոլդովայում և Բելառուսում: Ռուսաստանը մերձավոր արտերկրի երկրների շարքում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ աշխարհում ՝ 27-րդ:

Իսկ Կենտրոնական Ասիայի երկրներն ավանդաբար հայտնվել են «չխմողների» ցուցակում ։

  • Կիսվել: