շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը:

Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի խլում է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք:

Համաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, բարելավել են իրենց պատրաստվածությունը ագրոպարենային համակարգերում հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի ուղղությամբ, ինչն արդյունք է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի:

Արման Գևորգյանը խոսել է այդ ոլորտում ձեռքբերումների մասին՝ նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է գործուն քայլեր՝ նվազեցնելու հակամանրէային կայունության զարգացումը և տարածումը անասնապահության ոլորտում:

  • Կիսվել: