հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում։ Այս մասին են վկայում համացանցի արագության փորձարկման Speedtest ծառայության տվյալները, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։ 

Ներկայումս ՀՀ-ն աշխարհի 108 երկրների շարքում զբաղեցնում է 75-րդ տեղը: Մեր երկիրը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 6 հորիզոնականով։ Շարժական ինտերնետի արագությունն արդեն հասնում է 30.63 Մբիթ/վ-ի:

Իսկ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին երկու դիրքերը զիջելով Ադրբեջանին և Իրանին:

  • Կիսվել: