երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք

Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք

«Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ երկու շաբաթվա համեմատ նվազել է 7 դեպքով»,-  ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշեց, որ թեստերի դրական մասնաբաժինը 11 % է, սակայն հոսպիտալացումների առումով բավականին ցածր ցուցանիշ է, ինչն ապացուցում է այն փաստը, որ մարդիկ վարակվում են, հիվանդանում են, բայց հիվանդությունը չի ընթանում շատ ծանր, որպեսզի դիմեն հոսպիտալացման։

Ռ.Աբովյանի խոսքով, ԱՀԿ համաձայն, աշխարհում չկա կորոնավիրուսի անհանգստացնող շտամ։

«Աշխարհում և Հայաստանում հիմնականում շրջանառվում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակները»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը։

  • Կիսվել: