կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները

Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները

Քննարկվել են առողջապահության նախարարության և ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության առաջիկա անելիքներն ու գործակցության օրակարգը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին:
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը ներառում է նաև վերականգնողական բժշկական օգնությունը:
 
Գործող համակարգը մրցունակ է, ունի զարգացման հեռանկարներ»,- նշել է Արմեն Նազարյանը:
 
Նշենք, որ առողջապահության նախարարությունը աշխատանք է տանում ծառայությունները նաև մարզերում հասանելի դարձնելու ուղղությամբ:
 

  • Կիսվել: