ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանում ծնունդերն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշին

Հայաստանում ծնունդերն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշին

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում  26 հազար 882 ծնունդ է գրանցվել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահերի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 18 հազար 107։

Այս տարվա 9-ը ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնության  12 հազար 19 դեպք է գրանցվել, իսկ ամուսնալուծության՝ 3 հազար 363։ 

Սահմանային անցակետերով իրականացված գրանցումների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն մուտք գործած մարդկանց թիվը 3 միլիոն 671 հազար  691 է, իսկ ելքերի ցուցանիշը կազմում է 3 մլն 682 հազար 325։

  • Կիսվել: