Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են: Մեծ մասը սկսում է ծխախոտ օգտագործել մինչև 20 տարեկանը:
Ծխելը կախվածություն է առաջացնում, որը պահպանվում է ամբողջ կյանքում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Դեռահասների շրջանում կրճատելով ծխախոտի օգտագործումը և կանխելով ծխախոտի օգտագործման սկիզբը` կպաշտպանենք մի ամբողջ սերունդ ծխելու վնասներից»,-ասված է հաղորդագրության մեջ: