չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայաստանում տարեկան ծնվում է 500-600 անհաս փոքրիկ

Հայաստանում տարեկան ծնվում է 500-600 անհաս փոքրիկ

Նոյեմբերի 17-ը անհաս ծնված երեխաների օրն է

Հայաստանում տարեկան ծնվում է 500-600 անհաս փոքրիկ: Գաղտնիք չէ, որ «Շենգավիթ» ԲԿ հայտնի է իր Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի բաժանմունքով, որտեղ աշխատում են երկար տարիների փորձով ` առաջատար, պրոֆեսիոնալ նեոնատոլոգ-ռեանիմատոլոգներ, ովքեր տարիներ շարունակ փրկել և շարունակում են փրկել բազմաթիվ անհաս փոքրիկների կյանքը, որոնցից շատերն այսօր առողջ, լիարժեք կյանքով ապրող հասուն երեխաներ են:

«Շենգավիթ» ԲԿ-ը հագեցած լինելով ժամանակակից բժշկության՝ նեոնատոլոգիայի ամենանոր բժշկական սարքավորումներով, հնարավորություն է տալիս կլինկայում ծնված անհաս նորածինների մոտ հանդիպող լուրջ խնդիրների շտկմանը:

Անհասությունը իրականում լուրջ խնդիր է, սակայն մասնագիտացված կլինիկայի և բժշկի ընտրությունը ստիպում է ծննդկանին լինել վստահ ու ապահով, իսկ այդ վստահությունը «Շենգավիթ» ԲԿ-ի պատերից ներս է: Փառք ու պատիվ Ձեզ սիրելի բժիշկներ։

 

  • Կիսվել: