երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները վերջին շաբաթվա ընթացքում աճել են 1,1 անգամ. Ռոմելա Աբովյան

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները վերջին շաբաթվա ընթացքում աճել են 1,1 անգամ. Ռոմելա Աբովյան

«Սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում վերջին շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ, սակայն հիվանդացության աճը բնորոշ է սեզոնին»,- ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա հայտնեց, որ հիվանդացածների 76%–ը 0-18 տարեկան երեխաներն են։ Ռ.Աբովյանն ասաց, որ առանջային պահպանման օղակ դիմելիությունը բարձրացել է 1,1 անգամ, շտապ օգնության կանչերը ևս։

«Զուգահեռ  վերջին մեկ շաբաթում հոսպիտալացումների դեպքերը նվազել է 16 %–ով նախորդ շաբաթվա համեմատ, վերակենդանացման բաժանմունք դիմելիությունը նվազել է 8%–ով»,- ասաց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նա նշեց, որ կանխատեսում են ակտիվության պահպանում, հիվանդացության ցուցանիշները բարձրանան։ 

  • Կիսվել: