ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում Սպուտնիկ V-ով պատվաստվել է շուրջ 600 քաղաքացի․ հետպատվաստումային որևէ խնդիր չի առաջացել

Հայաստանում Սպուտնիկ V-ով պատվաստվել է շուրջ 600 քաղաքացի․ հետպատվաստումային որևէ խնդիր չի առաջացել

Հայաստանի Հանրապետությունում Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չի առաջացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հայաստանն օրերս ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, սակայն մինչ այդ մենք ունեինք Սպուտնիկ V պատվաստանյութը: Այդ ժամանակ մեկնարկել էինք պատվաստումները բուժաշխատողների, ինչպես նաև ռիսկի մյուս խմբերի  շրջանում, ովքեր հերթագրվել էին մինչ պատվաստանյութը ՀՀ ներմուծելը: Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չկա, արտառոց և անսպասելի դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով՝ ներկայում, AstraZeneca-ի ձեռքբերումից հետո, աշխատանքներ են տարվում դրա բաշխման ուղղությամբ:

«Մոտակա ամիսներին մենք սպասում ենք AstraZeneca-ի մյուս չափաբաժինը, ինչպես նաև կարող են լինել այլ պատվաստանյութեր: Այն, ինչ մեզ կառաջարկվի, կքննարկվի ՀՀ առոջապահության նախարարության կողմից»,- ընդգծեց մասնագետը:

  • Կիսվել: