ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Դեկտեմբերի 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝


Դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:

  • Կիսվել: