շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի վերարտադրման ցուցանիշը կրկին աճում է. Գայանե Սահակյան

Հայաստանում կորոնավիրուսի վերարտադրման ցուցանիշը կրկին աճում է. Գայանե Սահակյան

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ներկայում կայուն է, սակայն բացասական կանխատեսումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ նկատվում է վիրուսի վերարտադրման ցուցանիշի աճ:

«Մեզ մոտ պահ էր եկել, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը հասել էր 0.4-ի, բայց վերջին 14 օրվա կտրվածքով տեսնում ենք, որ այդ ցուցանիշը դանդաղ տեմպերով աճում է: Վերջին 7 օրվա ընթացքում այս ցուցանիշը հասել է 1.1-ի»,- ասաց Գայանե Սահակյանը: Ըստ նրա՝ այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ առաջիկայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի աճ է նկատվելու: Աճը կանխատեսվում է սկզբում դանդաղ, հետո կտրուկ տեմպով: Մասնագետները սպասում են շաբաթվա կտրվածքով 600 նոր դեպք: Սովորաբար 30 տոկոսը հոսպիտալացվում է, դա նշանակում է, որ 180 հոսպիտալացման դեպք կունենանք:

Կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում համաճակարային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շարունակվում են վիրուսի մուտացիաները, փոփոխությունները, և դա նոր չարիք է դառնում աշխարհի երկրների համար: Կորոնավիրուսի հնդկական շտամը հասել է Ռուսաստան և մուտացիայի ենթարկվել: Այս շրջանում բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, և չի բացառվում, որ այս նոր շտամը գրանցվի նաև ՀՀ-ում: Գայանե Սահակյանը նշեց, որ այս նոր շտամի վարակելիությունն ավելի ակտիվ է: Վարակի տարածման ինտենսիվությունը մեծ է մոտ երկու անգամ:

Գայանե Սահակյանը նկատեց, որ սահմանափակումներն ամբողջ աշխարհում շարունակվում են, նույնիսկ պատվաստումների գործընթացին զուգահեռ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: