ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում կայանալիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը մարդկանց կհիշեցնի գիտության կարևորության մասին

Հայաստանում կայանալիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը մարդկանց կհիշեցնի գիտության կարևորության մասին

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը կընդունի STARMUS VI-ին։ Գիտնականների, ինժեներների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների եւ շատ այլոց հետ STARMUS VI փառատոնը գալիս է Հայաստան՝ մարդկանց հիշեցնելու գիտության կարևորության մասին։

Փառատոնի շրջանակներում ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն կունենան հանդիպելու եւ շփվելու Նոբելյան մրցանակակիրների, թոփ երգիչների եւ տեխնիկական ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ, հայտնել Է Starmus փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

Նա հետհաշվարկ է հայտարարել մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին եւ 10-ին կայանալիք փառատոնի մեկնարկը՝ երաշխավորելով, որ նման միջազգային փառատոնի անցկացումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: "STARMUS VI. 50 տարի Մարսի վրա" փառատոնին Հայաստանում սպասվում են մի շարք կոնգրեսներ, սեմինարներ, մշակութային միջոցառումներ եւ գիտական ճամբարներ:

"STARMUS ձևաչափը եզակի է նրանով, որ այն գովազդում է գիտությունը՝ մոտեցնելով այն  երիտասարդներին՝ արվեստի և երաժշտության միջոցով։

Հայաստանում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող Sons of Apollo Rick Wakeman խմբերը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը: Նրանք կմեկնեն Հայաստան՝ փառատոնի շրջանակներում դասախոսություններին մասնակցելու համար: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու ժամանակակից թեմաներ, որոնք կներկայացվեն համաշխարհային առաջադեմ մտքի ներկայացուցիչների և արտիստների  կողմից", - հայտարարել Է Իսրայելյանը:

Հայաստանում փառատոնին ներկա կլինեն ավելի քան 50 գիտնականներ, ինժեներներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ եւ շատ ուրիշներ:

՛՛Փառատոնը լավ հնարավորություն է՝ մեծացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ներկայացնելու որպես գիտական երկիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ նպատակին հասնելու համար՛՛,- հայտարարել է փառատոնի համահիմնադիրը:

STARMUS-ը գիտական հաղորդակցման եւ արվեստի համաշխարհային փառատոն է, որը միավորում է մոլորակի ամենավառ մտքերը: Նրա նպատակն է ոգեշնչել և դաստիարակել հետազոտողների նոր սերունդ և թարմացնել հայտնագործությունների ոգին: STARMUS-ը համատեղում է արվեստը, երաժշտությունը՝ գիտական գիտական հաղորդակցությունը բարձրացնելու նպատակով:

  • Կիսվել: