կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Խոզի գրիպը կրկին գլուխ է բարձրացրել․ նախարար

Խոզի գրիպը կրկին գլուխ է բարձրացրել․ նախարար

Հայաստանում գրիպի բռնկումներ կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսային իրավիճակը համեմատաբար կայուն է, բայց կան գրիպի բռնկումներ։
 

«Չնայած այս սեզոնին բնորոշ է գրիպի դեպքերի աճը, բայց կորոնավիրուս հիվանդության ֆոնին վերջին 2-3 տարիներին հիվանդությունն ավելի ճնշված էր, հիմա տեսնում ենք բավական ակտիվացում։ Այս տարի, ցավոք սրտի, շրջանառվում է H1N1 տիպը (խոզի գրիպ), որը բավական վտանգավոր է»,–ասաց Ավանեսյանը։

  • Կիսվել: