երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում ձյուն է տեղում. Գեղարքունիքում մինչև 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձևավորվել

Հայաստանում ձյուն է տեղում. Գեղարքունիքում մինչև 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձևավորվել

Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում 2022 թվականի նոյեմբերի 11-ի լուսադեմից սկսվել են ձյան տեղումները։

Ինչպես փոխանցում են Գեղարքունիքի մարզի Մարտունու, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի եւ Սեւանի համայնքապետարաններից, նոյեմբերի 11-ի ժամը 10-ի դրությամբ արդեն մինչեւ 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձեւավորվել ինչպես բնակավայրերում, այնպես էլ բարձրադիր գոտիներում։

Բարեբախտաբար, գյուղացիական տնտեսությունները հասցրել են հավաքել բերքը եւ անկորուստ դիմավորել առաջին ձյունը։

  • Կիսվել: