երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ

Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ

Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մոտ ապագայում այդ նմուշները փորձաքննություն կանցնեն։ Փորձաքննությունից հետո, գուցե, հնարավորություն ստեղծվի Հայաստանում պատվաստանյութի սերիական արտադրության համար»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ այդ գործում արդեն զգալի առաջընթաց կա:

  • Կիսվել: