շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն

Հայաստանում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն

25-40 հազար տարի առաջ վերին պալեոլիթի դարաշրջանի մարդիկ Հայաստանի հարավում գտնվող քարանձավում մշակել են առնվազն 43 տեսակի բույս: Այս մասին հայտարարել է Զենկենբերգի գիտահետազոտական ​​ինստիտուտի և բնության պատմության թանգարանը, հայտնում է archaeology.org-ը:

Ինչպես նշել է Էնդրյու Կանդելը Տյուբինգենի համալսարանից՝ հետազոտողների միջազգային խումբը բուսական ԴՆԹ-ն ստացել է քարանձավային նստվածքներից:

Զենկենբերգի հետազոտական ​​ինստիտուտից Անգելա Բրուխն էլ հավելել է, որ արդեն հայտնի են աճեցված բոլոր բույսերը՝ բացառությամբ հինգի: Դրանք օգտագործվել են որպես դեղամիջոց, սնունդ, մոծակներին վանող միջոց, ներկանյութ և մանրաթելի հումք՝ կարելու կամ թելեր պատրաստելու համար:

  • Կիսվել: