երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել

Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել

Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել։ Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովում` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Անկումը, ըստ նրա, կազմել է 1,9 տոկոս։

«Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի 22,2%-ով կրճատմամբ»,- պարզաբանեց Սիրունյանը։

Ընդ որում, այլ երկրներից զբոսաշրջիկների թիվը, ընդհակառակը, աճել է 21%-ով։ Դրան զգալիորեն նպաստել են այցելուները Վրաստանից, Հնդկաստանից և Իրանից:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: