երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Հայաստանում 19 ավարտված վարույթ կա պետական մարմինների դեմ. ՄՊՀ նախագահ

Հայաստանում 19 ավարտված վարույթ կա պետական մարմինների դեմ. ՄՊՀ նախագահ

Մրցակցային հավասար պայմաններն անչափ կարևոր գործոն են յուրաքանչյուր երկրի զարգացման ու նրա բնակչության բարեկեցության ապահովման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առանցքային այդ միտքը բազմիցս հնչեց հունիսի 18-ին Երևանում անցկացված «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովում: Բանախոսներն արձանագրեցին, որ թեպետ այդ ուղղությամբ Հայաստանում կա նկատելի տեղաշարժ, սակայն քիչ չեն նաև անելիքները:

Համաշխարհային բանկի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի շրջանակում կազմակերպված ամփոփիչ միջոցառման ընթացքում աշխույժ քննարկում ծավալվեց խորագրում արտացոլված ձևակերպումների շուրջ: Աշխատաժողովն ուղեկցվեց պանելային քննարկումներով, որոնց մասնակցեցին Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Եվրամիության պատվիրակության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս իրականացվում են մրցակցային ոլորտում Հայաստանում իրականացված գործընթացների գնահատման աշխատանքներ: «Մրցակցությունը բավականին դժվար ոլորտ է բարեփոխումներ իրականացնելու համար. այստեղ իրավական բարեփոխումները պետք է ուղեկցվեն ակտիվ իրավակիրարկման կամ իրավունքի քաղաքականության կիրառման միջոցառումներով: Տվյալները ցույց են տալիս, որ բավականաչափ առաջընթաց է գրանցվել այդ ուղղությամբ, սակայն հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, որպեսզի պարզենք, թե ինչ առաջընթաց է եղել: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ ուսումնասիրություն ենք կատարում ապրանքային շուկաներում, որպեսզի պարզենք, թե կարգավորմանն առնչվող ինչպիսի արգելքներ, խոչընդոտներ, ինչպես նաև ինչպիսի համակենտրոնացում կա այնտեղ: Գիտենք, որ համակենտրոնացման մակարդակը նվազել է, սակայն բարելավման տեղ կա:

Իրականացված մյուս կարևոր աշխատանքը վերաբերում է պետական օժանդակությանը: Վերջին տարիներին այդ ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Պետական օժանդակության տրամադրման ժամանակ իրականացվում է ավելի մանրակրկիտ գնահատում, որովհետև դա շուկան աղճատելու մեծ ներուժ ունի: Սա շատ կարևոր աշխատանք է»,- նշեց Կարոլին Գեգինատը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: