ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանն ու Լիտվան նախապատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստանն ու Լիտվան նախապատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Օրերս Լիտվա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար, Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիաների նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին:

Հանդիպմանը քննարկվել են աշնանը Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորությունները և դրա նախնական օրակարգը:

Անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ սննդի անվտանգությանը, գյուղատնտեսությանը, կիբերանվտանգությանը, երկրների քաղաքական հարաբերություններին և առևտրատնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ:

Միաժամանակ, քննարկվել են առևտրաշրջանառության ծավալներն ու ապրանքատեսականու ընդլայնման և ծավալների մեծացման հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը և Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանը։ Անահիտ Ավանեսյանը Յովիտա Նելիուփշինեին հունիսի վերջին հրավիրել է Հայաստան՝ քննարկելու աշնանն անցկացվելիք նիստի օրակարգի մանրամասները:

  • Կիսվել: