շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը. դեսպան

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը. դեսպան

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը։ Աս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ֆինանսական ինտեգրման ոլորտում կողմերը զարգացնում են ներդրումային համագործակցությունը՝ փոխշահավետ հիմքերի վրա, և պատրաստ են խորացնել դրամավարկային և ֆինանսական համագործակցությունը։

Վիճակագրության համաձայն՝ Չինաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 50 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի ներդրումները Չինաստանում կազմում են 15 միլիոն դոլար։ Իհարկե, չեմ կարող ասել, որ դրանք շատ մեծ թվեր են, բայց, կարծում եմ, դրա շուրջ կարող ենք աշխատել՛՛:

 

  • Կիսվել: