երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն ամենաապահով երկրների տասնյակում է․ Numbeo

Հայաստանն ամենաապահով երկրների տասնյակում է․ Numbeo

Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաապահով երկրների տասնյակում։ Այն զբաղեցնում է 7-րդ տեղը՝ 78-ին հասնող անվտանգության ինդեքով։

Ցուցակը ներկայացված է ըստ Numbeo կազմակերպության հաշվարկների, որը օգտատերերի կողմից տրամադրված տվյալների աշխարհի ամենամեծ բազան է աշխարհի քաղաքների և երկրների մասին: Numbeo-ն տրամադրում է ընթացիկ և ժամանակին տեղեկատվություն աշխարհի կենսապայմանների մասին, ներառյալ՝ կյանքի որակ, բնակարանային ցուցանիշներ, առողջապահություն, երթևեկություն, հանցագործություն և աղտոտվածություն:

Առաջին տեղում է Կատարը։ Հայաստանի հարևան Վրաստանը 18-րդ տեղում է, Ադրբեջանը` 3-րդ, Թուրքիան 51-րդ՝, Իրանը 90-րդ, Ռուսաստանը 49-րդ տեղում է։

  • Կիսվել: