շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է աշխատանքը Ադըյամանում. Փայլանը լուսանկարներ է հրապարակել

Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է աշխատանքը Ադըյամանում. Փայլանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը լուսանկարներ է հրպարակել թուրքական Ադըյամանում հայ փրկարարների աշխատանքից։

«Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է աշխատանքը Ադըյամանում։ Սպասում ենք լավ նորությունների»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Նշենք, որ նախօրեին Հայաստանից փրկարարական խումբ է մեկնել Սիրիա և Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։

  • Կիսվել: