կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60 տոկոսը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ

Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60 տոկոսը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական ​​օգնություն ստացող ներգաղթյալների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ ԱՄՆ ներգաղթած հայաստանցի ընտանիքների 60,3 տոկոսը պետական ​​օգնություն է ստանում:

Տվյալների համաձայն՝ ավելի շատ օգնություն են ստանում ներգաղթյալները Իրաքից, Կաբո Վերդեից, Սամոայից, Գվինեայից, Կոնգոյից, Աֆղանստանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մարշալյան կղզիներից, Սոմալիից, Եմենից և Բութանից:

Նախկին Խորհրդային Միության երկրներից տվյալներ կան նաև Ադրբեջանից (37,8%), Ղրղզստանից (38,6%), Ղազախստանից (36,5%), Ուզբեկստանից (53,9%), Ուկրաինայից (42,7%) և Մոլդովայից (42,6%) ներգաղթյալների վերաբերյալ:

  • Կիսվել: