երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում

Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում

168.am-ը գրում է․
"Հայաստանում
 օտարերկրյա կազմակերպությունների կասկածելի գործունեության վերաբերյալ թեման պարբերաբար անդրադարձ է պահանջումԱնհասկանալի նպատակներ հետապնդող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար գալիս է Հայաստան՝ այստեղորքան կարելի է հասկանալ, «օդիջրի, հողի աղտոտում» գտնելու նպատակով։
Նրանց ամեն կերպ աջակցում են տեղի մի քանի հասարակական կազմակերպություններհիմնականում՝ արևմտյան գրանտներով սնվող։ Թվում է, թե բնապահպանական հետազոտության մեջ ինքնին ոչ մի կասկածելի բան չպետք է լինի։ Բայց երբ հիշում ենքոր այս կազմակերպության հայտարարություններից լիուլի օգտվում են ադրբեջանցիներըառնվազն ողջամիտ կասկած է առաջանումթե ինչո՞ւ է չեխական այս կազմակերպությունը արդեն մի քանի տարի որպես թիրախ ընտրել հենց Հայաստանըհետևողականորեն արդեն մի քանի տարի փորձելով ապացուցելոր Հայաստանում «աղտոտված» են ջուրն ու հողը։

Հատկապես լուրջ կասկածներ է առաջացնումոր նրանք հիմա էլ այցելել են Սյունիք։ 

Ի՞նչ հետազոտություն է իրականացնում «Առնիկան» Հայաստանում

Առնվազն տարակուսանք պետք է առաջացնի, իսկ ողջամիտ քաղաքացու մոտ՝ նաև կասկած, որ ըստ այս ամիս հրապարակված հոդվածից, չեխական ծագմամբ, բայց անհայտ ազդեցության այս կազմակերպությունը  «հետազոտում էր» Քաջարանի ու Արծվանիկի պոչամբարի տարածքը՝ հողից, ջրից նմուշներ է վերցնում։ Կենսաբանական նյութերի նմուշներ են վերցնում նաև բնակիչներից։

Տարօրինակ է նաևոր հունվարին հրապարակած հոդվածում օգտագործվում են ամռանն արված լուսանկարներինչը ենթադրում էոր նրանք նմուշառումներն արել են արդեն իսկ 6 և ավելի ամիս առաջսակայն մինչ այս հայտնի չեն նմուշների փորձաքննությունների արդյունքները։ Միայն հայտարարվում էոր կենսանմուշներն ուղարկվելու են Չեխիաինչոր սերտիֆիկացված լաբորատորիա։

Այլ բան էերբ բնության աղտոտվածությանհասարակության առողջության մասին անհանգստանում են տեղական կազմակերպություններըբնակիչները կամ անհատ բնապահպաններըբայց լրիվ այլ բան էերբ շահագրգիռ կողմը երրորդ երկրից էչգիտենք՝ ինչ շահ ու հետաքրքրություն ունի արդեն մի քանի տարի Հայաստանի հողն ու ջուրը «փորփրելու», մարդկանցից կենսանմուշներ վերցնելու մեջ։

Այս նույն կազմակերպության նախորդ՝ 22-23 թվականներին Հայաստանի չորս մարզում իրականացրած «հետազոտությանը» հետևեց ադրբեջանցի կեղծ բնապահպան ակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումըապա՝ Արցախի հայաթափումըԱյս իրողությունները հայկական բնապահպանական կազմակերպությունները կարծես մոռացել ենհիմա էլ գրանտը ստացել ու «Առնիկա»-ին Սյունիք են տարել":

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: