հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում և Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: