ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Օդանավակայանում է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Կարմիր մահիկի խմբերը, լրագրողները:

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը Սիրիա  է ուղարկել 29 փրկարար:

  • Կիսվել: