շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի կառավարությունն առաջիկայում կհամաձայնեցնի քաղաքաշինական նորմերի վերաբերյալ մոտեցումները. Փաշինյան

Նրա խոսքով, մասնավորապես, կորոշվի բնակելի շենքերից գազալցակայանների եւ այլ օբյեկտների թույլատրելի հեռավորությունը։ 

Փաշինյանն ասաց, որ Հայաստանում մնացել են դեռեւս 1990-ականներին եւ 2000-ականներին տեղադրված բենզա- եւ գազալցակայաններ։ Դրանք գտնվում են ամբողջ Երեւանում, իսկ երբեմն նաեւ տների կողքին։

՛՛Եթե ողջ խստությամբ հետեւենք անվտանգության պահանջներին, ապա կստացվի, որ օբյեկտների 30-40 տոկոսը պետք է ամբողջությամբ փակվի։ Սրանք բենզալցակայաններն են, հագուստի շուկաները եւ շատ ավելին: Ուստի, նախ պետք է սահմանել ողջամիտ չափանիշներ, երկրորդ հերթին, այդ ամենը թղթի վրա չթողնել՛՛,-ասաց վարչապետը։

Նա նաեւ նշեց, որ առաջիկայում կառավարությունը կմշակի միասնական մոտեցումներ։ ՛՛Գազը կամ բենզինը չեն բռնկվի կամ պայթի, եթե պահպանվեն ճիշտ նորմերը։ Ուստի մենք կտեսնենք, թե որտեղ եւ ինչ մոտեցումներ պետք է կիրառել՛՛,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: