ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի հետ խոսել ուժի լեզվով երբեք չի ստացվի. Թինա Կանդելակի

Հայաստանի հետ խոսել ուժի լեզվով երբեք չի ստացվի. Թինա Կանդելակի

Հայաստանի հետ խոսելու ուժի լեզվով երբեք չի ստացվի։ Այս մասին իր տելեգրամում գրել է ռուս հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին: 

Նա մասնավորապես նշել է. «Իմ մեջ, Ինչպես հայտնի է, հոսում է նաև հայկական արյուն, և ես չեմ կարող անտարբեր մնալ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ։ Ժողովրդի, որին բաժին է ընկել մեծ փորձություններ, այդ թվում ՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումների ժամանակ կրկին մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծություններ: Բաքվում ցույցեր են ընթանում հանուն պատերազմի։ Հանուն պատերազմի!

Սակայն պատմությունը ապացուցում է, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է, հատկապես այն պահերին երբ նրա գոյությանը վտանգ է սպառնում: Այն չի կոտրվել եւ այժմ: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Դարերի խորքից կարելի էր վերջապես դասեր քաղել առ այն, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի։

Ամեն մարդ, ում երակներում գոնե մի քիչ հայկական արյուն է հոսում, կանգնելու է այդ ժողովրդի պաշտպանությանը՝ Ժողովրդի, որը հին ու բարդ պատմություն ունի, որովհետև ճշմարտությունը հայ ժողովրդի կողմն է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: