հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

Այսօր սեպտեմբերի 21-ն է` Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:

1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը:

1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

Ամեն տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։

 

  • Կիսվել: