երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հայաստանի համար հիբրիդային պատերազմի տեսանկյունից շատ ավելի դժվար է այն առումով, որ այն և արտաքին է, և ներքին. Գայանե Աբրահամյան

Հայաստանի համար հիբրիդային պատերազմի տեսանկյունից շատ ավելի դժվար է այն առումով, որ այն և արտաքին է, և ներքին. Գայանե Աբրահամյան

Հայաստանի համար հիբրիդային պատերազմը շատ ավելի դժվար է, քանի որ այն և ներքին է, և արտաքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին «Հիբրիդային պատերազմ․տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Խնդիրները նոր չեն ծագել և այս խնդիրների հետ բախվեցինք 2016 ապրիլյան պատերազմից ի վեր: Դեռ այդ ժամանակ մի խումբ փորձագետների հետ միասին քննարկեցինք հատկապես դրսից եկող հիբրիդային պատերազմին, սադրանքներին դիմակայելու ավելի կայուն մեխանիզմներ մշակելու խնդիրը: Հայաստանի համար հիբրիդային պատերազմի տեսանկյունից շատ ավելի դժվար է այն առումով, որ այն և արտաքին է, և ներքին է, և տարբեր երկրներից եկող է, և կեղծ լուրերի մեխանիզմն է կիրառվում, և կեղծ նարատիվների մեխանիզմն է կիրառվում»,- ասաց Աբրահամյանը:

Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահի խոսքով՝ եթե կեղծ լուրերի դեմ պայքարում Հայաստանն արդեն ունի փաստերի ստուգման կայացած հարթակներ, ապա կեղծ նարատիվների տարածման տեսանկյունից գրեթե նման հարթակ չունի:

«Հետազոտություններ գրեթե չեն արվում և այս դեպքում պետական մարմինների աշխատանքը շատ ավելի է կարևորվում, որովհետև կեղծ լուրերի տեսանկյունից այլ հարթակներ այդ խնդիրը փակում են:  

Հիբրիդային պատերազմի խնդիրը շատ ավելի լայն է և բազմաշերտ, քան ընդհանրապես պատկերացնում ենք: Այսօր հասարակությունը, որը բացարձակ մեդիագրագետ չէ կամ խիստ ստվար մասը գրագետ չէ, տրվում է և դառնում է զոհը կեղծ նարատիվների»,- եզրափակեց Աբրահամյանը:

  • Կիսվել: