շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի գեղասահքի պարային զույգը վերջինն է ձմեռային 31-րդ խաղերում

Հայաստանի գեղասահքի պարային զույգը վերջինն է ձմեռային 31-րդ խաղերում

Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում Հայաստանի պատվիրակներից առաջինը ելույթ ունեցավ գեղասահքի Վիկտորյա Ազրայան-Արթուր Գրուզդև պարային զույգը: Կարճ ծրագրից հետո նրանք 50,66 միավորով 13 մասնակիցների մեջ զբաղեցնում են վերջին տեղը:

Այսօր պարտադիր ծրագրով իր ելույթները կսկսի գեղասահորղուհի Մարինա Ասոյանը: Օրվա վերջում մեր պարային զույգը հանդես կգա ազատ ծրագրով:

Հիշեցնենք, որ Հայաստանից մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Մեր գեղասահորդներից բացի խաղերին կմասնակցեն նաև դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը: Առաջինը ելույթ կունենա 4, իսկ մյուս երկուսը՝ 2-ական մրցաձևում:

  • Կիսվել: