ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի և Մալթայի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ

Հայաստանի և Մալթայի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ

Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ ու ամրապնդվել՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիի հետ քննարկել է միջհիվանդանոցային կապի ստեղծման, մասնագետների փորձի փոխանակման ու ներդրման, ինչպես նաև ուսումնական ու վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
 
Ներկայացվել են նորածնային խնամքի, սրտաբանության և վիրաբուժության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու առաջարկներ:

  • Կիսվել: