ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում

Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում

BBC հեռուստաալիքը ցուցադրում է Հայաստանի գեղեցկությունը «Արևածագը Հայաստանում» տեսահոլովակում, որը նկարահանվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի և BBC Global News-ի հետ համատեղ։

Կոմիտեն նշում է, որ համագործակցության շրջանակներում BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը այցելելով Հայաստան, ծանոթանալով Հայաստանի յուրօրինակ բնապատկերներին, հարուստ պատմությանը և կենսունակ մշակույթին՝ նկարահանել է Հայաստանը գովազդող հոլովակ, որը հեռարձակվել է BBC հեռուստաալիքով շուրջ 18 անգամ։

«Սա անհավանական հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը որպես զբոսաշրջության առաջատար ուղղություն»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: