ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հայաստանի  առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում ապրիլի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ։ 

Երևանում ապրիլի 11-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 9-11 աստիճան տաքություն։ 

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ 

Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։ 

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-14 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ 

Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 14-16 աստիճան Ցելսիուսի։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ 

Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-13 աստիճան, լեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։

  • Կիսվել: