երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
«Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

«Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների  ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը զոհվել է ավտովթարի հետևանքով:

 

 

  • Կիսվել: