երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: