ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հայ-վրացական սահմանը 3 օրով կբացվի․ Նովոստի-Գրուզիա

Հայ-վրացական սահմանը 3 օրով կբացվի․ Նովոստի-Գրուզիա

Վրաստանի իշխանությունների խնդրանքով Հայաստանը 3 օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր եվրոպական երկրներից հայրենիք են ցանկանում վերադառնալ։ Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը:

Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երևան թռնել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով էլ կմեկնեն Վրաստան: Հայրենիք մեկնել ցանկացողները պետք է նախապես կապ հաստատեն վրացական հյուպատոսության հետ, որպեսզի հստակեցվի նրանց թիվը։ Վրաստան վերադառնալուն պես բոլորը բժշկական հետազոտության կենթարկվեն, ինչից հետո երկշաբաթյա կարանտինային ռեժիմի մեջ կմնան։

  • Կիսվել: