Հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում Ստրասբուրգում 10 մարդ հայտնվել է կալանքի տակ
Ստրասբուրգում հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում տասը մարդ հայտնվել է քննչական մեկուսարանում: Այս մասին, հղում անելով ոստիկանությանը, տեղեկացնում է ՛՛Ֆիգարոն՛՛:
Ինչպես նշվում է՝ հունիսի 21-ի առավոտյան 12 մարդ՝ հայեր ու վրացիներ, ձերբակալվել են Ստորին Հռենոսի հանրային անվտանգության վարչության և Իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցների կողմից: Նրանց թվում են հայկական և վրացական հանցավոր խմբերի 2 պարագլուխները և իրենց օգնականները:
Հայտնի է, որ նրանց ղեկավարած հանցավոր խմբերը մասնագիտացած են տարբեր տեսակի գողությունների գծով:
Ձերբակալված անձանց տներում կատարվել են խուզարկումներ, որոնց արդյունքում առգրավվել է 4 ավտոմեքենա, 1 մոտոցիկլետ, 5 ատրճանակ, 103 օծանելիք, 66 շիշ ալկոհոլային խմիչք, ավելի քան 17 000 եվրո կանխիկ գումար, մեծ թվով այլ գողացված ապրանք:
Նշվում է նաև, որ նրանց դեմ հետաքննությունը սկսվել է 2019 թվականին՝ վրացական 2 հանցավոր խմբերի անդամների ձերբակալությամբ, որոնք մասնակցել էին Ֆրանսիայի հարավում գտնվող Գրանդ Էստ երկրամասում ավելի քան 200 կողոպուտի: