երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայ իրավաբանները կօգնեն Դոնբասից փախստականներին

Հայ իրավաբանները կօգնեն Դոնբասից փախստականներին

Ռուսաստանում գործող Հայ իրավաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել` պատրաստակամություն հայտնելով աջակցել Դոնբասից Ռուսաստանի տարբեր մարզեր տեղափոխված փախստականներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Դոնբասում իրավիճակի սրման պատճառով Լուգանսկի և Դոնեցկի մարզերից Ռուսաստանի տարբեր քաղաքներ տեղափոխված խաղաղ բնակչությունը բախվում է իրավական բնույթի խնդիրների։

Այդ պատճառով Հայ իրավաբանների ասոցիացիան որոշում է կայացրել բացել իրավական օգնության կենտրոններ Ռուսաստանի 57 շրջաններում։ Այդ կենտրոնների աշխատանքին են կցվում ասոցիացիայի անդամ հայ իրավաբանները ՌԴ տարբեր քաղաքներից։

Քաղաքացիների հետ շփումը դյուրին դարձնելու համար գործում է շուրջօրյա թեժ գիծ +7 (495) 294-02-11 հեռախոսահամարով։

  • Կիսվել: