երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայ հայտնիները միացել են`«Ֆորմուլա 1»-ի Բաքվում անցկացվող միջոցառումը չեղարկելու ստորագրահավաքին

Հայ հայտնիները միացել են`«Ֆորմուլա 1»-ի Բաքվում անցկացվող միջոցառումը չեղարկելու ստորագրահավաքին

Ամերիկահայերը սկսել ստորագրահավաք իրականացնել`«Ֆորմուլա 1»-ի կազմակերպիչներին հորդորելով չեղարկել Բաքվում անցկացվող միջոցառումը:

«Ֆորմուլա 1»-ի Ադրբեջանի Գրան Պրին անցկացվում է 2017 թվականից ի վեր եւ կտեւի առնվազն մինչեւ 2024 թվականը: Ստորագրահավաքին միացել են եւ միանալու կոչ են արել նաեւ հայտնի հայեր, այդ թվում՝ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Էսրայիլյանը: Նրանք կիսվել են ստորագրահավաքի մասին հայտարարությամբ իրենց ինստագրամյան էջերում:

  • Կիսվել: