չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում հրդեհ է բռնկվել

Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 25-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են էլեկտրական վահանակ՝ ամբողջությամբ, էլեկտրական մալուխներ՝ 2 գմ, մեկ սեղան և երկու համակարգիչ՝ մասամբ:

  • Կիսվել: