ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը․ Արցախի թեմի եկեղեցիներում պատարագ է մատուցվել

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը․ Արցախի թեմի եկեղեցիներում պատարագ է մատուցվել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը, ինչի առթիվ Արցախի թեմում տոնական պատարագ է մատուցվել սրբի անունը կրող եկեղեցիներում։

 
 

Այս օրը ուխտի օր է համարվում Նորշեն գյուղի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համար, որտեղ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի Սուրբ Պատարագ է մատուցվել:

 
 

Պատարագին մասնակից էին տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը, ինչպես նաև թեմի մյուս մեր բարեկրոն հոգևորականները: Պատարագին իրենց ներկայությունն են բերել գյուղի հավատավոր ժողովուրդը, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաները:

 

 

 

Հավարտ պատարագի մատուցվել է մատաղ և բաժանվել ժողովրդին:

  • Կիսվել: