երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հավաստի Աղբյուրի մեթոդի շնորհիվ հանրությանը պարզ է դառնում, թե արտաքին քաղաքական հարցի շուրջ ինչ պատկերացումներ ունի իշխանությունը. Իոաննիսյան

Հավաստի Աղբյուրի մեթոդի շնորհիվ հանրությանը պարզ է դառնում, թե արտաքին քաղաքական հարցի շուրջ ինչ պատկերացումներ ունի իշխանությունը. Իոաննիսյան

Հավաստի Աղբյուրի մեթոդը պետք է, որ օգտակար լինի։ «Իրազեկ քաղաքացի միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում է կատարել, որում, մասնավոչապես, նշում է․

«Առնվազն 25 տարի է, ինչ հանրության ու հանրային դիսկուսի զգալի մասը գտնվում են զուգահեռ իրականության մեջ: Պետության ղեկավարները մի բան են բանակցում, բայց երկրի ներսում այլ բան են խոսում:

Եվ, կարծում եմ, կարիքը չկա ասելու, թե որքան ենք մենք դրանից տուժել:

Հավաստի Աղբյուրի միջոցով (մեթոդով), Նիկոլ Փաշինյանը, հերթական փորձն է անում վերացնելու այդ ջրբաժանը ու հանրությանը հանել զուգահեռ իրականությունից:

Պետության ղեկավարը, ի պաշտոնե, չի կարող բաց ասել այն, ինչ ուզում է հասցնի հանրությանը: Այլ երկրներում դա կոմպենսացվում է իշխանական թիմերի կոմունիկացիայով և հանրություների գրագիտությամբ, բայց Հայաստանում երկուսի վիճակն էլ ճոխ չի:

Ես չգիտեմ, թե ինչով կպրծնի Հավաստի Աղբյուրի միջոցով հանրության հետ շփումները, բայց ուղիղ տեքստով եղելիության մասին խոսելը, վստահաբար, թուլացնելու է լեգենդների, ավելնորդ ռոմանտիզմի ու մանիպուլացիաների ազդեցությունը հանրային կարծիքի վրա:

Ավելին, Հավաստի Աղբյուրի մեթոդի շնորհիվ հանրությանը նաև պարզ է դառնում, թե արտաքին քաղաքական այս կամ այն հարցի շուրջ ինչ պատկերացումներ ու ընկալումներ ունի իշխանությունը:

Հ.Գ. Մնում է, որ Հավաստի Աղբյուրի մեթոդը շատ խիստ չընկալվի այլ պետությունների ղեկավարների կողմից»:

  • Կիսվել: