Հավաստագրված որակավորված մասնագետներն իրավունք ունեն ՀՀ մարզերում իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 7-ից 9-ը «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում (առաջին անգամ միջազգային օպերատորի համար) ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 15 աշխատակիցների համար կազմակերպվել է «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ հրահանգիչները մասնակիցներին ծանոթացրել են պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին, և համաձայն հումանիտար ականազերծման ազգային և միջազգային չափորոշիչների ուսուցանել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մեթոդները։
Նոյեմբերի 9-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել տեսական և գործնական քննությունները բարեհաջող հանձնած ՊՀԾ աշխատակիցներին պաշտոնապես հավաստագրեր շնորհելու արարողությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։
Վաղինակ Սարգսյանն իր խոսքում նշել է․
Նաննա Սկաուն իր հերթին շեշտել է մասնագետների որակավորման դասընթացների կարևորությունը։ Նա ասել է․ «Հումանիտար ականազերծումն ունի անմիջական կապ սննդի անվտանգության ոլորտի հետ։ ՀՀ տարածքները գյուղատնետեսական և անասնապահական նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մաքրել պայթուցիկ զինամթերքից, այդ պատճառով Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ հետ։ ՊՀԾ-ի անձնակազմի մեծ մասն աշխատում են դաշտերում, այս պահին էլ դաշտերում են, անմիջական և ամենօրյա կապ ունեն համայնքի հետ։ Այս դասընթացներից ստացած գիտելիքները կօգնեն մեր աշխատակիցներին համայնքի հետ առավել արդյունավետ աշխատանքներ իրականացնելու և իրազեկելու տեղի բնակիչներին հնարավոր ռիսկերի մասին։ Մարդկանց կյանքի որակի բարելավման և անվտանգությունն ապահովելու համար մենք կարևորում ենք նրանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը»։
Այսպիսով, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից հավաստագրված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի որակավորված մասնագետներն իրավունք ունեն ՀՀ մարզերում իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։