հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հատուկ միջոցառում է». «Եռաբլուրում» ոստիկանները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը

«Հատուկ միջոցառում է». «Եռաբլուրում» ոստիկանները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիօկանական ուժերը խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: Քիչ առաջ կարմիր բերետավորները քաշքշելով բերման էին ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց: Դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց, «Եռաբլուրի» եկեղեցու հտվածում մնացել էին զոհված զինծառայողների մի քանի ծնողներ: Սակայն կրկին իրավիճակը լարվեց, ոստիկանները հանկարծակի սկսեցին բերման ենթարկել տարածքում մնացած զոհվածների ծնողներին: Նաեւ հրելով տարածքից հեռացրին լրագրողներին ու օպերատորներին՝ արգելելով տեսանկարահանել ու լուսանկարել:

«Հատուկ միջոցառում է: Այո, պետական պահպանության ծառայությունն է,. ես ձեզ հրավիրում եմ ներքեւ»,-ասաց քաղաքացիական հագուստով տղամարդը:

Հիշեցնենք, որ այստեղ կեսգիշերից հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողները եւ հայտարարել, որ թույլ չեն տալու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության մյուս անդամները գան «Եռաբլուր» պանթեոն:

  • Կիսվել: