կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաստատվել է Երեւանի զարգացման ծրագիրը. կմիաձուլվեն բուժհիմնարկներ, կլինեն նոր ավտոբուսներ, մանկապարտեզներ

Հաստատվել է Երեւանի զարգացման ծրագիրը. կմիաձուլվեն բուժհիմնարկներ, կլինեն նոր ավտոբուսներ, մանկապարտեզներ

Երեւանի 2023թ. զարգացման ծրագրով քաղաքի 12 արտահիվանդանոցային բուժհաստատություններ կվերակազմակերպվեն եւ կմիաձուլվեն հինգ արտահիվանդանոցային բուժհաստատություններում։ Նախատեսված բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքի տիրույթում կգործեն առողջապահության 23 կազմակերպություններ։ Որոշման համապատասխան նախագիծը դեկտեմբերի 27-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդում։

2023թ. մայրաքաղաք կբերվի ավտոբուսների նոր խմբաքանակ, այդ թվում 150 միավոր միջին դասի եւ 87 մեծ ավտոբուսներ։ Դրանք կհարմարեցվեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց սպասարկմանը։ Բացի այդ, կհատկացվի 6,5 մլն դոլար այդ ավտոբուսների դեպոյի կառուցման համար։

Կշարունակվի 24 մանկապարտեզների կապիտալ շինարարությունը, որոնցից երկուսը կբացվեն 2023թ. հունվարին։ Մարտին կստորագրվեն վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր, որոնցով նախատեսվում է 14 մանկապարտեզների եւ 6 պոլիկլինիկաների կապիտալ շինարարություն։

Նշվել է, որ Երեւանի բնակչությունը կազմում է 1 093 200 մարդ։

  • Կիսվել: