կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հասկացեք՝ ոչ մի թուղթ, ոչ մի պայմանագիր չի փրկի թույլին ուժեղից․ ՀՀ քաղաքացին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հասկացեք՝ ոչ մի թուղթ, ոչ մի պայմանագիր չի փրկի թույլին ուժեղից․ ՀՀ քաղաքացին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ քաղաքացի Հրանտ Եղոյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Պարոն վարչապետ՝

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր մենք գտնվում ենք պատերազմի մեջ։ Ինչու՞ չեք հայտարարում արտակարք ռազմական իրավիճակ իր բոլոր սահմանափակումներով և օրենքներով։ Ինչու՞ չեք ստեղծում ռազմական տրիբունալի դատարաններ։ Ինչի՞ց եք վախենում։

Դեմոկրատիյան դեմոկրատիայով, բայց երկրի անվտանգութունը արաջնահերթ է։ Դուք հայտարարել եք, որ ընդունում եք Ադրբեջանի տարածքային աբբողջականությունը, սակայն Ադրբեջանը ոչ մի անգամ չի հայտարարել, որ ընդունում է Հայաստանի տարածության ամբողջականությունը։ Դուք ուզում եք խաղաղություն, սակայն Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Հասկացեք՝ ոչ մի թուղթ, ոչ մի պայմանագիր չի փրկի թույլին ուժեղից։ Գայլն ու գառը չեն կարող իրար հետ համատեղվել։ Ուզում ես հաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, և ժողովուրդին պետք է պատրաստել պատերազմի։

Դրա համար պետք է հզոր պահեստազոր ունենալ։ 21-60 տարեկան տղամարդկանց հետ անխտիր և 18-50 տարեկան կանայք կամավորական ամիսը երկու անգամ անցկացնել պահեստազորերի միամսյա հավաքներ, ըստ տարիքի, ռազմական մասնագիտության և կոչումի։

Առաջին փուլ՝ 1964-67 ծնված տղամարդիկ և 1974-76 ծնված կանայք։ Հավաքը 15 օր անցկացնել զորամասերում և 15 օր առաջնագծում։ 15 օր հետո երկրորդ փուլ՝ 1968-70 ծնված տղամարդիկ և 1977-79 ծնված կանայք, կրկին 15 օր զորամասերում և 15 օր առաջնագծում և այդպես շարունակ։ Այդպիսով կունենանք և զորամասերում և առաջնագծում առաջնահերթ պահեստազոր։ Զինվորական գրքույկներում նշել, թե որ անձը որտեղ է անցել հավաքը, հավաքները անցկացնել մշտական և միշտ ուղարկել այդ զորամաս։ Այդպիսով բոլորը՝ և քաղաքացիները և զինկոմիսարիատները մոբիլիզացիայի ժամանակ կիմանան, ով որտեղ պետք է ներկայանա և խառնաշփոթ չի լինի և յուրաքանչյուր զորամասի հրամանատարը կիմանա, թե ինչքան պահեստազոր է ներկայանալու իր մոտ և ինչքան զենք, զինամթերք և զինազգեստ պետք է պահեստավորի։

Սահմանամերձ բնակավայրերում ստեղծել 25-50 hոգուց բաղկացած կամավորական ինքնապաշտպանության ջոկատներ։ Մոտակա զորամասից նշանակել հրամանատարներ և այդ ջոկատները ենթարկել այդ զորամասերի հրամանատարությանը, ապահովել զենքով, զինամթերքով, զին- և շինարարական տեխնիկայով։ Կամավորներին վճառել  200 000 ամսեկան աշխատավարձ, մարտական իրավիճակում օգտագործել որպես առաջնահերթ պահեստազոր սահմանին, իսկ խաղաղ ժամանակ օգտագործել մարտական հերթափոխի և շինարարական աշխատանքների համար։ Կամավորականներին տրամադրել շաբաթական երկու հանգստյան օր, իսք այն անձիք, որոնք զբաղված չեն մարտական հերթափոխի, ցանկության դեպքում երեկոյան ստուգարքից հետո կարող են գնալ տուն և ներկայանալ առավոտյան ստուգարքի կամ մնան զորամասում։ Պետք է ստեղծել մոտ 1000 այդպիսի ջոկատներ և ունենալ 25- 50 000 զինված առաջնահերթ պահեստազոր սահմաններին։ Դա պետք է անել անհապաղ։ Կամավորականները ազատվում են միասյա հավաքներից և հավաքները անցկացվում են իրենց զորամասերում։

Դպրոցներում ավարտական դասարաններում պետք է անցկացնել ռազմական գործի դասընթացներ, և աղջիկներին և տղաներին սովորացնել տիրապետել զենքին և ցուցաբերել առաջի բուժօգնություն։ Դպրոցների, քոլեջների, ուսումնարանների, վարժարանների բարձրադասարանցիների համար կազմակերպել ամառային արձակուրդների ժամանակ անվճար ճամբարներ և հմուտ մասնագետների հսկողության տակ գնալ երկարաժամկետ արշավների, սովորել խփել վրաններ, գոյատևել անտառներում և սարերում։ Բոլոր բուհերում անխտիր ստեղծել ռազմական ամբիոններ և առաջին կուրսից պատրաստել ոչ միայն քաղաքացիական մասնագետների այլ նաև բարձրագույն կրթություն ունեցող սպաներ կամ ռազմական մասնագետներ։

Յուրաքանչյոր ամառ արձակուրդների ժամանակ կազմակերպել միամսյա սպայական հավաքներ իսկ բուհերը ավարտելուց հետո վեցամսյա սպայական հավաքներ։ Հավաքը ավարտելուն պես շնորհել լեյտենանտի կոչում և զինակոչել բանակ երեք տարով արդեն որպես սպա։

Վերականդենացնել ԴՈՍԱԱՖները, ենթարկել նրանց պաշտպանության նախարարությանը, պատրաստել դիպուկահարներ, ռազմական տեխնիկայի մեխանիկ-վարորդներ, ԱԹՍ-ների օպերատորներ և այլ ռազմական մասնագետներ։ Բոլոր քաղաքապետարաններին պարտադրել բարձրահարկ շենքերի նկուղները վերաձևափոխել թաքստոցների։ Վերակենդանացնել քաղաքացիական պաշտպանության ինստիտուտները։

Սփյուռքում կլինեն հայկական ծագում ունեցող զինվորականներ՝ սպաներ և գեներալներ, որոնք կցանկանան ծառայել հայկական բանակում։ Օրենքով թույլ տալ հայկական ծագում ունեցող օտարերկրացիներին ծառայել հայկական բանակում։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։

Այդ ամենը մեծ գումար է պահանջում։ Պետք է մտցնել շքեղության հարկ հասկացողությունը, որը ընդունված է ամբողջ ցիվիլ աշխարհում։ Հավելավճարներ և պարգևավճարներ վճարել այն անձանց, ում աշխատավարձը 300 000 դրամից պակաս է և այդ վճարումները կատարել հիմնական աշխատավարձի 50% չափով։

Առաջին 500 000 դրամը չեն հարկվում։ 500 000-1 000 000 հարկվում է 50% չափով։ Այսինքն եթե աշխատավարձը կազմում է 700 000 դրամ հարկվում է 500 000 գերադասող գումարը, 1 000 000 - 1 500 000 աշխատավարձը հարկվում է 60% չափով: Օրինակ՝ 1 400 000 աշխատավարձիձ 400 000 60% է հարկվում չափով, իսկ 500 000 50% չափով։ 1 500 000 – 2 000 000 հարկվում է 70%, 2 000 000՝ 80%։ Հարկվում է նաև շարժական և անշարժ գույքը, եթե շարժական և անշարժ գույքի շուկայական գինը գերադասում է 30 մլն դրամ, ապա գերազանցող գոմարը հարկվում է միանվագ 10% չափով։ Հարկվում է նաև առք ու վաճարքի գործարքի գումարը և գնորդից և վաճառողից 10% չափով։ Հարկվում է նաև ժառանգության կամ նվիրատվության գործարքի արժեքի 10% միանվագ կարքով։ Հարկվում է նաև բանկային հաշիվների վրա, ֆոնդերում գտնվող, արժեքաթղթերի մեջ ներդրված 500 000 դրամ գերազանցող գումարը՝ 20% չափով միանվագ կարքով։ Այդ գումարները կուտակվելու են հատուկ հաշիվների վրա։ 10 000 դրամից ավել գին ունեցող ապրանքները հարկվում են 30% չափով, 5000-10 000՝  20 %, 5000՝ 10%։

Կոչ անել ամբողջ հայությանը, որպեսզի ամեն արտասահմանում բնակվող հայ ընտանիք ամսեկան 50$ փոխանցի այդ հաշիվներին։ Այդ գումարները դնել խիստ հսկողության տակ և օգտագործել վերոհիշյալ նպատակներին հասնելու հարկավոր ծախսերը փակելու համար։ Պետք է հիշել Նապոլեոն Բոնապարտի խոսքերը՝ եթե չես կերակրում սեփական բանակը, ապա ստիպված կլինես կերակրել թշնամու բանակը։

Մենք ունենք երեք ուղի՝ կամ պետք է ապրենք ազատ ու անկախ և մեռնենք ազատ ու անկախ, կամ պետք է ապրենք որպես գերի և մեռնենք որպես գերի, կամ պետք է դառնանք չքվոր, ապրենք որպես չքվոր և մեռնենք որպես չքվոր։ Դուք որոշեք, թե ինչպես եք ուզում ապրել»։

  • Կիսվել: