ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
«Հասարակությունը մոբիլիզացվում է ստրեսային կամ արտակարգ իրավիճակներում»․ Ավանեսյան

«Հասարակությունը մոբիլիզացվում է ստրեսային կամ արտակարգ իրավիճակներում»․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է, որ արյան պաշարները համալրելու ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար․

«Դոնորական արյունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ, ցավոք, մշակութային առումով հասարակությունը դեռ հաճախ մոբիլիզացվում է միայն ստրեսային կամ արտակարգ իրավիճակներում, երբ արյուն հանձնելու համար ստեղծվում են հերթեր։

Նախարարը շեշտել է, որ դոնորական արյուն հանձնելը պետք է մշտական պրոցես լինի, ոչ միայն՝ արտակարգ իրավիճակներում․

«Թեև չպետք է լինի կրիտիկական կամ արտակարգ իրավիճակ, որ մարդիկ սկսեն արյուն հանձնել, դա պետք է լինի մշտական պրոցես», - հավելել է նա։ Ավանեսյանը նշել է, որ արյուն հանձնելը, հատկապես՝ տարին երկու անգամ, ունի առողջապահական օգուտ հենց հանձնողների համար։

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կբացվի նորարար արյունաբանկ, որը համալրված կլինի նորագույն սարքավորումներով։

  • Կիսվել: